Սև մահ՝ աշխարհի ամենամահաբեր պանդեմիան

Սև մահը՝ 1346-1353 թվականների ժանտախտի համաճարակը, համարվում է մարդկության պատմության մեջ ամենամահաբեր պանդեմիան: Եվրասիայում նրան զոհ դարձան բնակչության 30-60 տոկոսը՝ մոտ 75-200 միլիոն մարդ: Ընդհանուր հաշվարկներով Սև մահվան պատճառով աշխարհի բնակչությունը 450 միլիոնից դարձավ 350-375 միլիոն: Աշխարհի բնակչությունը չհասավ համաճարակից առաջ եղած մակարդակին մինչև 17-րդ դարը:

Վարակը հայտնի է, որպես Սև մահ, որովհետև մաշկը և վերքերը սևանում էին: Սակայն նորվեգացի պատմաբան Բենեդիկտովն կարծում է , որ լատիներեն atra mors արտահայտության սխալ թարգմանություն է եղել: Այն նշանակում է և ՛ “ահավոր” ,և՛ “սև”:

Սև մահն Եվրոպա է ներթափանցել Կենտրոնական Ասիայից, որտեղից Մետաքսի ճանապարհով Ղրիմ է հասել 1343 թվականին: Այնտեղից առնետների, ոջիլների միջոցով ներխուժել է Եվրոպա:

Սև առնետն, որը նաև կոչվում էր “տնային առնետ” կամ “նավի առնետ”, սիրում է մարդկանց մոտ ապրել, դա է նրան այդքան վտանգավոր դարձնում: Սովորաբար, տասից տասնչորս օր է պետք, որ վարակը սպանի վարակված առնետների գաղութի մեծ մասը, դժվար դարձնելով առնետների ոջիլներին նոր տեր գտնել: Երեք օր սովից հետո, ոջիլները գնում են մարդկանց վրա: Խայթոցի տեղից վարակը ներս է մտնում և մարմնի վրա սկսում են ցավոտ ուռուցքներ առաջանալ: Երեք-հինգ օր է պետք, որ ինֆեկցիան լինի մարմնի մեջ մինչև մարդկանց հիվանդանալը, և էլի երեք-հինգ օր, դեպքերի 80 տոկոսում, մինչև զոհերը մահանան: Այդպիսով, առնետների մոտից վիրուսի հայտնվումը մարդկանց մեջ մինչև առաջին զոհի մահանալը, միջինում տևում է քսաներեք օր:

Ժանտախտը զգալի հեռավորություններ անցավ նավերի վրա գտնվող առնետների և ոջիլների պատճառով: Նավերի վարակված առնետները կմահանային, բայց ոջիլները հաճախ կգոյատևեին և կգտնեին նոր առնետներ բնակվելու համար, որտեղ որ նավը կանգներ: Ի տարբերություն մարդկային ոջիլների, առնետների ոջիլները սովոր էին տեղաշարժվելուն: Նրանք մտնում են մարդկանց շորերի մեջ և տեղափոխվում ուրիշ տներ: Այն փաստը, որ վարակը տարածվում էր առնետների ոջիլներով, նշանակում էր, որ այն անհետանում էր ձմռանը, կամ գոնե կորցնում իր թափը:

Սև մահն ուներ երեք տեսակ՝ ուռուցքային, թոքաբորբային, և երբեմն սեպտիկեմիկ: Ուռուցքային տեսակի դեպքում զոհի վզին, թևատակերում կամ աճուկում ուռուցքներ էին առաջանում: Այս ուռուցքների չափը կարող էր լինել ձվից մինչ խնձորի: Չնայած նրան, որ որոշները գոյատևում էին ցավալի փորձությունից հետո, այս ուռուցքների հայտնվելըը նշանակում էր, որ զոհն ուներ մինչև մեկ շաբաթ կյանքի տևողություն: Երկրորդ տեսակը՝ թոքաբորբային վարակը, ախտահարում էր շնչողական համակարգն և տարածվում էր զուտ զոհի արտաշնչած օդով: Այն շատ ավելի վտանգավոր էր, քան ուռուցքային տեսակը, կյանքի տևողությունը մեկ կամ երկու օր էր: Եվ սեպտիկեմիկ տեսակն ախտահարում էր արյան համակարգը:

Դեղամիջոց չկար, միջնադարյան բժիշկներն էլ գաղափար չունեին բակտերիաների պես միկրոօրգանիզմների մասին, և նրանք անօգնական էին: Այն ժամանակվա սասափելի սանիտարական պայմաններն էլ ավելի էին բարդացնում իրավիճակը: Օգտակար ստրատեգիա կլիներ տարածքները մեկուսացնել, բայց մարդկանց մեջ պանիկա էր և նրանք փախչում էին այն վայրերից, որտեղ վարակ կար, անգիտակցաբար տարածելով այն:

75 միլիոնից ավել մարդ է մահացել Սև մահից: Սա իրոք սարսափելի մեծ թիվ է: Այն անցնում է Երկրորդ Համաշխարհային պատերազմի և ԽՍՀՄ-ի ժամանակ ռեպրեսիայի զոհերին: Աշխարհի մարդկության մի նշանակալի մաս զոհ գնաց Սև մահին:

Մահերը և դիերն այնքան շատ էին, որ իշխանությունները չգիտեին ինչ անել: Դիերով լցված սայլերը դարձել էր սովորական տեսարան Եվրոպայում: Բոլոր քաղաքացիները դիեր էին տանում թաղելու: Ամեն մի եկեղեցու բակում խորը փոսեր էին փորվում և ովքեր, որ աղքատ էին նրանց մարմիներն արագ փաթավում էին և գցվում փոսը: Առավոտյան երբ արդեն փոսում մարմինների քանակը մեծ էր, հող էր լցվում և հետո էլի մարմիններ գցվում և այդպես շարունակ:

Վարակը տանում էր բոլորին, չնայելով նրանց հասարակական դիրքին: Կարևոր ասպետներ, տիկնայք և առևտրականներ մահացան Սև մահի ժամանակ: Եվրոպայում շատ հարուստ վանքեր, միաբանություններ և մենաստաններ կորցրեցին իրենց անդամների կեսից շատերին: Արտիստներ, ինչպիսին են Լորենցի եղբայրները, զոհեր էին, Անգլիայի թագավորական մասոնները՝ Ռամզեյները, մահացան:

Մարդիկ ուղղակի տարակուսած էին աղետից: Քանի որ նրանք չէին հասկանում վարակի կենսաբանությունը, շատ մարդիկ հավատում էին, որ Սև մահը աստվածային պատիժ է՝ Աստծու դեմ կատարած մեղքերի՝ ագահության, անարգանքի, հերետիկոսության, աշխարհայնության հատուցում: Մյուսները մտածում էին, որ Սատանայի անբացատրելի հնարք է: Ուրիշներն էլ՝ որ այն գերբնական ֆենոմեն է, միգուցե կապված 1345-ի գիսաստղի դիտարկմանը:

Այնուամենայնիվ շատերը մեղադրեցին ավանդական թշնամիններին և հին նախապաշարմունքները տարան հատուկ խմբերի՝ հատկապես հրեաների վրա հարձակումների:

Գերմանախոս տարածքներում, Ֆրանսիայում և Իսպանիայի որոշ հատվածներում կառավարությունը, եպիսկոպոսները և Հռոմի պապը մեղադրեցին հրեաներին ուտելիքն և ջուրը թունավորելով, Սև մահը տարածելու համար: Սա տարավ կանանց, տղամարդկանց և երեխաների լրիվ կոտորածների:

Վարակն այնքան մեծ վախ էր ստեղծել մարդկանց սրտերում, որ նրանք ամեն մի անմարդկային բան կանեին նրանից խուսափելու համար: Եղբայրները լքում էին եղբայրներին, քեռիներն՝ իրենց զարմիկներին, քույրերն՝ եղբայրներին, և շատ դեպքերում էլ կանայք իրենց ամուսիններին: Բայց ամենաանհավատալին այն էր, որ հայրերն և մայրերը հրաժարվում էին իրենց երեխաներին բուժելուց: Նրանք ուղղակի փախչում էին հիվանդներից, թողնելով ամեն ինչ:

Ոչ քահանաները կամ բարեկամները և ընտանիքները չէին համարձակվում մտնել վարակված տները հիվանդներին թաղելու համար: Նույնիսկ մարդիկ չէի մտնում բարիքներ և գումար թալանելու համար:

Հիվանդներն, ում թողել էին իրենց ընտանիքները հաճախ մահանում էին սովից, որովհետև ոչ ոք նրանց սնունդ չէր բերում: Որոշները նույնիսկ խաբում էին հիվանդներին ասելով, որ գնում են բժշկի ետևից և էլ չէին վերադառնում, չթողնելով ոչ սնունդ, ջուր կամ դեղորայք:

Եվ միայն ընտանիքները չէին լքում հիվանդներին: Բժիշկները հրաժարվում էին մոտենալ հիվանդներին, գերեզմանափորները չէին մոտենում զոհերին, հրաժարվելով նրանց մատուցել սովորական ծառայությունները:

Հնարավոր է, որ Սև մահի զոհերն այդքան շատ չլինեին, եթե մարդիկ հիվանդներին չլքեին:

Տարբեր մարդիկ տարբեր ձև էին վարվում: Որոշները կարծում էին, որ համեստ ապրելով և ավելորդություններից խուսափելով նրանք կփրկվեն պանդեմիայից: Նրանք փոքր համայքներ ստեղծելով բոլորից առանձին ապրում էին: Նրանք փակվում էին տներում, որտեղ չկային հիվանդներ, ուտելով ամենալավ սնունդն և չափավորապես խմելով ամենալավ գինին, չլսելով ոչ մի նորություն կամ քննարկումներ մահի և հիվանդության մասին, ժամանակն անցկացնելով երաժշտության և ուրիշ հաճույքների մեջ: Մյուսները մտածում էին հակառակը: Նրանց կարծիքով վարակի բուժումը կլինի հարբած և ուրախ լինելն, երգելով և ուրախանալով շրջելն, ամեն մի ցանկությունը կատարելով և ծիծաղելով: Նրանք օր ու գիշեր անցկացնում էին պանդոկից պանդոկ գնալով, խմելով, ուրիշներին հյուր գնալով, և անելով միայն այն ինչ նրանց հաճույք էր բերում:

Այդ ժամանակներում բոլոր օրենքներն անհետացել էին: Բոլոր նախարարներն և օրենքների հետևողները մահացել էին, հիվանդ կամ փակված իրենց ընտանիքների հետ, և նրանց պարտականությունները չէին կատարվում: Հետևաբար բոլորը կարող էին անել ինչ ուզում են: Լքված տները պատկանում էին այն մարդուն ով առաջինը ներս մտավ:

Շատերն ապրում էին վերևում նկարագրված երկու ապրելաձևերից երկուսի մեջտեղում: Նրանք չէին փակվում, ոչ էլ թույլ էին տալիս իրենց լինել հարբած և թուլացած: Նրանք իրենց հետ ծաղիկներ և հոտավետ բույսեր էին ման տալիս, հավատալով, որ ուղեղն այդպիսի հոտերով հանգստացնելը լավ միտք է , քանի որ դիերի, հիվանդության և դեղորայքի հոտերն ամենուր էին:

Այս պանդեմիան հոգեբանական մեծ տրավմա թողեց եվրոպացիների վրա: Դա դրսևորվեց էքստրեմալ ձևերով՝ հիմնականում ինքնատելության և սարսափելի բռնությունների բռնկումներով:

1348 թվականի վերջին ամիսներին, ամբողջ մայրացամաքում, ինքնախարազները բոբիկ քայլում էին, ինքն իրենց մտրակելով և Քրիստոսի մասին երգելով: Մի գերմանացի պատմագիր նկարագրել էր նրանց մտրակները՝ կենդանիների մտրակներ երկու կամ չորս երկաթե սրերով, որոնք պատռում էին մաշկն, և արյուն բերում:

Չնայած, որ Սև մահն անկառավարելի էր տարածվում, այն որոշ տարածքներում ավելի ուժեղ հարվածեց: Մահերի քանակը շատ դժվար է կոնկրետ իմանալ, որովհետև միջնադարյան գրողնեը հաճախ չափազանցնում էին: Մեկ-մեկ լրիվ քաղաքներ, օրինակ՝ Միլանը, կարողանում էին խուսափել նշել էֆֆեկտներ, երբ ուրիշները Ֆլորենսի պես, ավերված էին: Իտալական քաղաքը կորցրել էր իր 85,000 բնակչության 50,000-ը: Պարիզում օրական թաղվում էին 800 հոգի: Վարակված տարածքների միջինում 30%-ը մահանում էին:

Իսլանդիան և Ֆինլանդիան միակ տարածքներն էին, որ մենք հաստատ գիտենք, խուսափել էին Սև մահն, որովհետև ունեին քիչ բնակչություն և շփումը մինիմալ էր: Ուրիշ տարածքներ դժվար այդքան բախտավոր եղած լինեն:

Ինչքան էլ սա զարմանալի թվա, միջնադարյան մարդիկ հարմարվեցին վարակին և բնակչության պարբերական կորուստին սկսեցին սովորական վերաբերվել: Բժիշկներն և գիտնականներն աշխատում էին հասկանալ և բուժել վարակը, հիմնականում մտածելով այն կանխարգելելու և նրա տարածումը կանգնեցնելու ուղղությամբ:

Եվրոպայի բնակչության դրամատիկ անկումը դարձավ ուշ միջնադարյան հասարակության տևական և բնորոշ հատկություն, քանի որ հետագա վարակի էպիդեմիաները մաքրում էին բոլոր բնակչության աճի հակումները: Անխուսափելիորեն դա մեծ ազդեցություն ունեցավ եվրոպական հասարակության վրա:

Բժշկության պատմության մեջ շատ կարևոր զարագացումներ՝ դիահերձման վերածնունդն, արյան շրջանառության բացահայտումը և հանրային առողջության միջոցառումները, կատարվեցին վարակի պատճառով:

Եթե մենք հեռանկարը նայենք, կարող ենք ասել ,որ վարակը վերապրածների մի մասի համար կյանքի մեծ բարելավվում եղավ: 15-րդ դարում այն մարդիկ, ովքեր վերապրում էին մինչև հասունություն ավելի երկար էին ապրում քան նախորդ սերունդները, որովհետև ավելի լավ էին սնվում, հագնվում և ապրում:

Բնակչության անկումը բերեց հարստության վերաբաժանման: Քանի որ բավականին աշխատողներ չկային աշխատավարձները կտրուկ բարձրացան: Հատկապես գյուղատնտեսության մեջ, աշխատողները կարող էին ավելի բարձր աշխատավարձներ պահանջել, և վարձակալ ֆերմերները կարող էին ավելի քիչ վարձավճարներ պահանջել: Սա աղքատներին տվեց ավելի մեծ եկամուտ:

Շատ տեղերում հասարակական կառուցվածքը փլվեց: Շատ փոքր քաղաքների բնակիչները լքել էին անվտանգություն փնտրելով: Ավանդական իշխանությունը , կառավարությունը և եկեղեցին հարցաքննվում էին, թե ինչպե՞ս այսպիսի աղետ կարող էր գալ մարդկութան գլխին: Կառավարիչները կամ Աստված ինչ որ ձև պատասխանատու չէի՞ն: Որտեղի՞ց եկավ այս աղետն և ինչո՞ւ էր այն այդքան պատահական: Նույն ժամանակ անձնական բարեպաշտությունն և բարեգործական կազմակերպություններ ստեղծվեցին:

Հասարակական անհանգստություն եղավ, հաճախ ապստամբություններ էին լինում երբ արիստոկրատիան փորձում էր կռվել մարդկանց նոր պահանջների դեմ: Նշանավոր ապստամբություններ են 1358-ին Փարիզում, 1378-ին Ֆլորենսիայում և 1381-ին Լոնդոնում: Գյուղացիները չստացան այն ամենն ինչ ուզում էին և ցածր հարկերի պահանջը չընդունվեց, բայց ֆեոդալիզմի հին համակարգն էլ չկար:

Ճորտատիրական համակարգը սկսեց փլուզվել, վարձավճարներն իջան, աշխատավարձերը բարձրացան և շատ կանանց դիրքերը բարելավվեցին: Վարակից հետո եղած դատերում նախկինում տարածք չունեցող մարդիկ ժառանգեցին տարածքներ, սովորաբար հեռավոր բարեկամներից, սակայն նրանցից մեծ մասը հրաժարվեց ժառանգությունից, ենթադրաբար, որովհետև տարածքը շատ աղքատ էր, շատ թանկ էր նստում կամ ծանրաբեռնված էր պարտավորություններով:

Կանայք ձեռք բերեցին որոշ սեփականության իրավունքներ, որոնք նրանք չունեին մինչև վարակը: Օրենքները տարբերվում էին ըստ տարածքի, բայց օրինակ Անգլիայի որոշ տարածքներում, կանայք կարող էին պահել իրենց մահացած ամուսինների սեփականությունը մինչև նրանց նորից ամուսնանալը, կամ, ուրիշ ավելի մեծահոգի իրավասություններում, եթե նրանք նորից ամուսնանում էին չէին կորցնում իրենց նախորդ ամուսնու սեփականությունը:

Որպես պատմական շրադարձային պահ, և հսկայական մարդկային տրագեդիա, 1346-1353 թվականների Սև մահ չի ունեցել իր նմանը մարդկային պատմության մեջ:

Աղբյուրներ՝

Սև մահ

The Black Death: The Greatest Catastrophe Ever

What Was The Black Death?

Black Death

Black Death facts: your guide to “the worst catastrophe in recorded history”

Black Death: “Oh father, why have you abandoned me?”

The Black Death: the historians’ view

History explorer: the catastrophe of the Black Death

The Black Death, 1348

Black Death