Pedro Calderón de la Barca | La vida es sueño (fragmento)

Pedro Calderón de la Barca | La vida es sueño, Jornada III, Escena XIX (fragmento final)

Yo sueño que estoy aquí,
destas prisiones cargado;
y soñé que en otro estado
más lisonjero me vi.
¿Qué es la vida? Un frenesí.
¿Qué es la vida? Una ilusión,
una sombra, una ficción,
y el mayor bien es pequeño;
que toda la vida es sueño,
y los sueños, sueños son.

Պեդրո Կալդերոն դե լա Բարկա | Կյանքը երազ է, Արար III, Տեսարան XIX (վերջին հատվածը)

Ես երազում եմ, որ այստեղ եմ,
այս բանտերը բեռնված են.
Եվ երազում էի մի ուրիշ վիճակում,
որ ավելի հրապուրիչ էի:
Ի՞նչ է կյանքը: Մոլեգնություն.
Ի՞նչ է կյանքը: Պատրանք,
ստվեր, հերյուրանք,
և ամենամեծ բարիքը փոքր է.
Որ ամբողջ կյանքն երազ է,
և երազները, երազ են:

Pedro Calderón de la Barca: La vida es sueño | Պեդրո Կալդերոն դե լա Բարկա: Կյանքը երազ է

La vida es sueño, de Pedro Calderón de la Barca (1600-1681), es una obra de género teatral escrita en el año 1635, cuyo protagonista, el príncipe Segismundo, se cuestiona sobre el sentido de la vida mientras se encuentra en cautiverio.

El drama gira en torno a la privación de la libertad de Segismundo por parte de su padre, el rey Basilio de Polonia, quien lo encierra por miedo a que se cumplan las predicciones de un oráculo consultado.

Պեդրո Կալդերոն դե լա Բարկայի (1600-1681) “Կյանքը երազ է”-ն թատրոնի ժանրի պիես է, որը գրվել է 1635 թվականին: Գլխավոր հերոսն՝ Արքայազն Սիգիսմունդը, գերության մեջ մտածում է կյանքի իմաստի մասին:

Դրաման պտտվում է նրա հոր՝ Լեհաստանի արքա Բասիլի կողմից Սիգիսմունդին ազատությունից զրկելու շուրջը: Արքան նրան փակել էր այն վախով, որ խորհրդակցված պատգամախոսի կանխատեսումները կկատարվեն:

 

Իմ նախապապերը, որպես ռեպրեսիայի զոհեր

1917 թվականին հոկտեմբերյան հեղաշրջումից հետո, Ռուսաստանում իշխանության եկան բոլշևիկները: Դա կոմունիստական կուսակցության մի թև էր, որի ծրագրում կար Ռուսաստանում կառուցել բանվոր-գյուղացիական պետություն և ապագայում սոցիալիզմ կամ կոմունիզմ: Այդ դոկտրինան իր մեջ նեռարում էր այն դրույթները, որ երկրում հարուստ պետք է չլինի, բանվորներին և գյուղացիներին շահագործող պետք է չլինի, բոլոր ձեռնարկությունները և գործարանները պետք է պատկանեն պետությանը և հողը պետք է լինի գյուղացունը: Իրենց այդպիսի ազնիվ մտահաղացումները կատարելու համար բոլշևիկները չէին խորշում օգտագործել ամենասարսափելի միջոցները:

Հեղափոխությունից հետո գնդակահարվեցին կամ աքսորվեցին Ռուսական կայսրության շատ հայտնի պետական գործիչներ, գիտնականներ, գործարարներ: 1922 թվականին կազմվեց ԽՍՀՄ-ն՝ առաջվա Ռուսական կայսրության ծայրամասում գտնվող միապետությունների միավորմամբ: Իշխանությունն այդ ժամանակ էլ գտնվում էր կոմունիստական կուսակցության ձեռքերում:

1924 թվականին Լենինի մահից հետո, իշխանության եկավ Ի. Վ. Ստալինը: Իշխանության գալուց հետո իր առաջին աշխատանքն էր ազատվել իր հին բոլշևիկ ընկերներից: Նա վախենում էր, որ օգտագործելով իրենց հարգանքը և իշխանությունը, նրանք կարող են անել պետական հեղաշրջում: Այդ պատճառով գնդակահարվեցին կոմունիստական կուսակցության շատ գործիչներ, մյուսների վրա կազմվեցին հայտնի գործեր:

Այդպես մինչև Հայրենական մեծ պատերազմն սկսելը պարբերաբար դատվում էին, աքսորվում և գնդակահարվում տարբեր պետական, քաղաքական և տնտեսական գործիչներ, զանազան պատճառներով: Այդ ամեն ինչի կուլմինացիան եղավ 1937 թվականին, երբ առանց դատարանի, այսպես կոչված եռյակների որոշմամբ գնդակահարվում կամ աքսորվում էին: Իսկ 1941 թվականին պատերազմ սկսելուց հետո, Ստալինը վախենալով, որ որոշ ժողովուրդներ կաջակցեն Հիտլերին, աքսորեց ամբողջական ազգերի:

Պատերազմի ժամանակ ռեպրեսիաները որոշ չափով թուլացան, բայց նոր թափ առան նրանից հետո: Պատճառը այն էր, որ պատերազմի ժամանակ, որոշ գործիչներ ձեռք էին բերել մեծ հեղինակություն կուսակցության և պետության մեջ: Ռեպրեսիաներին զոհ դառան շատ հայտնի բժիշկներ, բարձրաստիճան զինվորականեր, պարտիական գործիչներ: Այդ ամեն ինչը վերջացավ Ստալինի մահվան հետ 1953 թվականին:

Մորս պապիկը նույնպես ռեպրեսիայի զոհ է եղել: Նա գրքերի սիրահար էր և երեկոյան միշտ կարդում էր: Հարևանները մատնեցին նրան ասելով, թե իբրև արգելված գրականություն  է կարդում:  Այդպիսով մի օր եկան և նրան տարան: Իմ տատիկը այդպես էլ չտեսավ իր հորը, իսկ նրա քույրը ընդամենը երեք տարեկան էր:

Երբ որ նրա եղբայրը փորձել է նրան հաց տանել, նրան նույնպես ձերբակալել են, երկու ընտանիքներն էլ կորցնելով իրենց հայրերին:

 

Աշխարհում ներկա դրության վերլուծություն

Դեռևս կես տարի առաջ աշխարհում շատ քիչ մարդիկ կմտածեին, որ մոտակա ապագայում կտեսնեն, թե ինչպես է աշխարհը փոխվում իրենց աչքերի առջև: Նոր կորոնավիրուսը փոխում է աշխարհը տնտեսական, քաղաքական, առողջապահական սոցիալական և շատ ուրիշ տեսանկյուներից:

Կորոնավիրուսը չի բուժվում պատվաստանյութերով, այլ բուժվում են երկրորդական հետևանքները :

Աշխարհի բոլոր գիտական կենտրոնները կատարում են փորձեր պատվաստանյութը կամ ներկա դեղամիջոցներով վարակի բուժում գտնելու համար: Աշխարհի բոլոր առաջատար երկրներն ինչպիսին են ԱՄՆ-ն, Ռուսաստանը ,Գերմանիան, Չինաստանն աշխատում են այդ ուղղությամբ: Հնարավոր է, որ 2020 թվականի վերջում արդեն կունենանք կորոնավիրուսի պատվաստանյութ:

Աշխարհի առողջապահական համակարգը աշխատում է ուժեղ ռեժիմով: Դրա արդյունքն երևում է կորոնավիրուսից միլիոնավոր բուժվածների շնորհիվ:

Նաև շատ լարված իրավիճակ է տնտեսության համակարգում: Աշխարհում այսպիսի դեպք դեռ չի եղել, որ մարդկության մեծ մասը չաշխատի: Հիմա միայն աշխատում են կեսական գործունեությանը անհրաժեշտ կազմակերպությունները:

Դեռ հայտնի չէ, թե ինչպիսի կորուստներ կունենա տնտեսությունը: Դա կախված է, թե ինչպես երկրները կաշխատեն վարակի դեմ: Սակայն պարզ է, որ տնտեսության կառուցվածքը փոխվում է: Շահում են այն կազմակերպություններն, որոնք կարող են աշխատել օնլայն: Շահում են նաև տեխնոլոգիական ստարտափները, որոնց ստեղծած հավելվածները գօնում են պետությանը և բնակչությանը հաղթահարել մեկուսացման պատճառով առաջացած բարդությունները:

Իհարկե, տնտեսության անկումը կբերի շատ մարդկանց ապրելակերպի վատթարացման: Անհասկանալի վիճակում են գտնվում նաև երկրների ֆինանսական դրությունները: Շատ մեծ ծախսեր են արվում նոր հիվանդասենյակներ գնելու, մարդկանց մեկուսացման, խոցելի խմբերին օգնություն հատկացնելու վրա: Այս ծախսերն արվում են պետությունների առկա միջոցներից: Սակայն, այդ միջոցները ևս սահմանափակ են: Նրանք կազմված են տնտեսության աշխատանքի ընթացքում ստացված հարկերից և պետության կողմից ծառայություններ մատուցելու համար գանձված գումարներից: Մուտքերը, որոնք կազմված են հարկերից՝ կազմակերպությունների և ֆիզիկական անձների, զգալիորեն նվազել են: Այդ պատճառով տվյալ ծանր վիճակում կարիքները հոգալու համար կարճ ժամանակ հետո միջոցները կլինեն ոչ բավարար:

Դա առաջին շրջանում կբերի պետության ներքին և արտաքին պարտքերի ավելացմանը: Երկրորդ շրջանում քանի որ պետությունները իրենց անհրաժեշտ կարիքները հոգալու համար ավելացնում են դրամի ծավալը, ոչ հեռու ապագայում կբերի գների զգալի բարձրացմանը: Դա իր մեջ պարունակում է վտանգ պետության տնտեսական թուլացմանը:

Եվս մեկ խնդիր, որ կարող է կանգնել երկրների առաջ և արդեն որոշ երկրներում կանգնել է, հատկապես աֆրիկական և փախստականներ ունեցող երկրներում, պարենային անվտանգության հարցը: Այս ճգնաժամը ցույց տվեց, որ շատ երկրներ չունեն բավարար պարենային պաշար իրենց բնակչությանը երկար ժամանակում ապահովելու համար, որը իր մեջ մեծ վտանգ է պարունակում: Այդ թվում են մտնում նաև զարգացած երկրներ, ինչպիսին են եվրոպական երկրները և ԱՄՆ-ն:

Արդեն ակնհայտ է, որ այս ամենից հետո աշխարհը նույնը չի լինի: Կքանդվեն հին միությունները, կստեղծվեն նորը և միջազգային գլոբալիզմը ավելի շատ կփոփոխվի առանձին պետություններն առաջնակարգ իրենց շահերը պաշտպանելու ստատեգիային: