Ես ինքնամեկուսացումից հետո

Երբ ինքնամեկուսացումը ավարտվի, ամենառաջին բանը, որ կանեմ կլինի տնից դուրս գալը և մի լավ շունչ քաշելը:

Ինչ ինքնամեկուսացումը սկսել է, դրսում շատ լավ եղանակ է: Ժամերով կշրջեմ քաղաքում, ուղղակի վայելելով դուրսը լինելը: Միգուցե կնստեմ այգում կամ կքայլեմ կենտրոնում: Կհաճախեմ նաև իմ սիրելի սրճարանները և ռեստորանները: Կարևորը՝ երկար ժամանակ տուն չեմ գնա:

Կհանդիպեմ իմ բարեկամների և ընկերների հետ, ում երկար ժամանակ չեմ տեսել: Բայց իրենց տուն միլիոն տոկոս չեմ գնա, արդեն շատ եմ տանը եղել:

Ինչ ինքնամեկուսացումը սկսել է, էլ չեմ կարող հաճախել իմ պարապմունքներին: Ճիշտ է նրանցից որոշը անցել են օնլայն հարթակներ, սակայն դա նույնը չէ: Այկիդոն եմ կարոտում, ապսոս դա էլ չենք կարող օնլայն անել: Հենց ինքնամեկուսացումը ավարտվի, կգնամ դահլիճ:

Կորոնավիրուսի պատճառով իմ համալսարանի քննությունը երկու անգամ հետաձգվեց, հուսով եմ գոնե այս ինքնամեկուսացումից հետո վերջապես կհանձնեմ:

Եվ ամենակարևորը՝ բոլորին մի լավ կգրկե՜մ 🙂

Leave a comment